ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց մարզային դատախազների աշխատավարձերի բարձրացում նախատեսող օրինագիծը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց մարզային դատախազների աշխատավարձերի բարձրացում նախատեսող օրինագիծը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց մարզային դատախազների աշխատավարձերի բարձրացում նախատեսող օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին կողմ քվեարկեց 67, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 8 պատգամավոր:

Օրենքի նախագծով առաջարկվում է մարզային դատախազների, ինչպես նաև կայազորի զինվորական դատախազի աշխատավարձերի համար սահմանված 7.5 գործակիցը բարձրացնել և դարձնել 8: Գործակիցների փոփոխության հիմքը հանդիսանում է նույն օրենքով հետապնդվող նպատակները՝ համահունչությունն ըստ հերթականության: Վճռաբեկ դատարան-գլխավոր դատախազ համահունչությունը կարգավորված է, մինչդեռ գործող կարգավորումներով այն գործակիցների որոշակի շեղումներով համահունչ չէ քննչական ծառայության հատուկ ծառայողների աշխատակիցների գործակիցների հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում