«Հայկական ժամանակ». Կկարճվի ոստիկանների հանցավոր անփութության փաստի առթիվ հարուցված քրեական գործը
Նմանատիպ
Հատուկ քննչական ծառայությունում առաջիկայում կարճվելու է այս տարվա օգոստոսի 12-ին Արաբկիր վարչական շրջանում խեղդամահ արված ուսուցչուհու՝ Լուսինե Ղազարյանի աղմկոտ սպանության գործով ոստիկանների հանցավոր անփութության փաստի առթիվ հարուցված քրեական գործը՝ «Հայկական ժամանակ»-ի թղթակցին հայտնել է իրազեկ աղբյուրը։
«Հիշեցնենք, հարևանների ահազանգով ոստիկանները մեկնել էին դեպքի վայրի մերձակայքը և շատ շուտ ետ դարձել՝ առանց ստուգելու իրական դեպքի վայրը, իսկ մի քանի ժամ անց պարզվել էր, որ կինը սպանվել է։
Այլ կերպ ասած, ոստիկաններըպատշաճ կերպով չէին արձագանքել ահազանգին։ Ըստ մեր թղթակցին տրամադրված փաստերի, այս քրգործում մինչ օրս մեղադրյալ չկա, 3-4 ոստիկաններ գործով անցնում են որպես վկա, և քննության ընթացքում չի հաստատվել, որ նրանք ցուցաբերել են պաշտոնեական անփութություն, որն առաջացրել է մահ։ Մինչդեռ քրեական գործը հարուցված է հենց այդ հոդվածով։ Իսկ ահա բուն սպանության նախաքննությունը դեռ ընթանում է, թե որքան կտևի այն դեռ հայտնի չի, հայտնի է միայն, որ այս պահի դրությամբ, որ այս գործով նույնիսկ մեկ կասկածյալ չի գտնվել»,–գրում է թերթը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում