«Ժողովուրդ». Մեկուկես ամսվա ընթացքում 100-ից ավելի խոզ է սատկել. գյուղացիների պնդմամբ խոզերի մոտ աֆրիկյան ժանտախտ է
08/11/2012 10:11
Նմանատիպ
«Երեկ «Ժողովուրդ» օրաթերթն ահազանգ էր ստացել ՀՀ Տավուշի մարզի Կոթի համայնքի բնակիչներից։ Նրանք մեզ պատմեցին, որ իրենց մոտ այս մեկուկես ամսվա ընթացքում 100-ից ավելի խոզ է սատկել։ Բացի այդ, այս տարվա ընթացքում համայնքի անասունները երբևէ չեն պատվաստվել։ Նրանց խոսքով՝ խոզերի մոտ աֆրիկյան ժանտախտ է, որը մի անգամ էլ է եղել և ախտորոշվում է միայն Անգլիայում, քանի որ Հայաստանում լաբորատոր տեխնիկա չկա։ Մենք երեկ ամեն կերպ փորձեցինք այս տեղեկությունը ճշտել, բայց նույն համայնքի ղեկավար Ֆելիքս Մելիքյանը չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին։ Իսկ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը հակիրճ գտնվեց. «Դրանք հեքիաթներ են»։ Մինչդեռ բնակիչները ահազանգում են»,– գրում է թերթը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում