«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանն առաջիկայում տեւական ժամանակով բացակայելու է երկրից
08/11/2012 10:21
Նմանատիպ
«Ժողովուրդ»-ի աղբյուրների տեղեկացմամբ՝ Սերժ Սարգսյանն առաջիկայում տեւական ժամանակով բացակայելու է երկրից: Նա ամենայն հավանականությամբ նոյեմբերի 11-ից 10 օր շարունակ աշխատանքային այցերով շրջագայելու է արտերկրում: Մեր աղբյուրների վկայությամբ՝ նա մտադիր է 10 օր էլ արձակուրդ մեկնել:
Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը, ըստ էության, ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց այս տեղեկությունները: Նա, մեր հարցին ի պատասխան, ասաց. «Սերժ Սարգսյանի այցերի մասին նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը տեղեկացնում է պատշաճ կարգով եւ ժամանակին»:
Մինչ այդ, նկատենք, որ քաղաքական դաշտի անորոշությունը հաջորդ շաբաթվանից եւս 20 օր կշարունակվի, մինչեւ ՀՀԿ առաջնորդը վերադառնա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում