«Հրապարակ». Կենտրոնի բաժնում ստուգումներն արդեն ավարտվել են ու ուղարկվել Հատուկ քննչական ծառայություն
Նմանատիպ
Ինչպես ավելի վաղ գրել էր «Հրապարակը», ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը (ՆԱՎ) վերջին երկու ամսվա ընթացքում զբաղված էր մայրաքաղաքի բաժիններում թաքցված հանցագործությունները բացահայտելով:
«Երեկ տեղեկացանք, որ Կենտրոնի բաժնում ստուգումներն արդեն ավարտվել են ու ուղարկվել Հատուկ քննչական ծառայություն: Թե քանի հանցագործություն են թաքցրել, փորձեցինք ճշտել Կենտրոնի բաժնի ղեկավար Մարտիրոսյանից: Պաշտոնյան արագ վրա տվեց՝ «նախ մենք հանցագործություն չենք թաքցրել», եւ ասելիքի շարունակության ռիսկայնությունն զգալով՝ հիշեց լրատվության վարչության գոյության մասին, թե’ այնտեղից ճշտեք մանրամասները:
Ստացվում է՝ պաշտպանվել կարող էր, բայց թեմայի շուրջ մի երկու բան մանրամասնելն արդեն իր գործառույթը չէր: Լրատվությունից էլ, որպես մանրամասն, միայն հաստատեցին, որ նյութերն ուղարկվել են ՀՔԾ: Հիշեցնենք, որ ոստիկանապետ Վովա Գասպարյանը դեռեւս ամիսներ առաջ խորհրդակցություն էր հրավիրել ու, դատապարտելով հանցագործություն թաքցնելը, հանձնարարել էր ՆԱՎ-ին ստուգումներ իրականացնել:
Եվ ահա, այդ ստուգումների արդյունքում բացահայտվել են հանցագործության մի քանի տասնյակ չհաշվառված դեպքեր, մինչդեռ նույն ստորաբաժանման ղեկավար Մարտիրոսյանը հակադարձեց մեզ՝ բացահայտ ստելով, թե իրենք հանցագործություն չեն թաքցրել: Այնինչ հենց այդ փաթեթն է ուղարկվել ՀՔԾ: Ինչպես տեսնում եք, ստորաբաժանումների ղեկավարները անգամ այս բացահայտումներից հետո շարունակում են անպատիժ մնալ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում