11.1 C
Yerevan

Ս.Սարգսյանն ընդունել է Բուլղարիայի Հանրապետության հաշվիչ պալատի նախագահին

Նմանատիպ

ZAHA երկկենցաղ զրահամեքենաները՝ թուրքական սպառազինության մաս

Zaha զրահապատ դեսանտագրոհային մեքենաների առաջին խմբաքանակը անցել է Թուրքիայի...

Ուկրաինան ավելի քան 500 միլիոն դոլարի անօդաչուներ կգնի. Զելենսկի

Ուկրաինան առնվազն 20 միլիարդ գրիվնա (ավելի քան 541 միլիոն...

Ադրբեջանի դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին և վերահսկում են այն. Շտաբ

Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբից հայտնում են. «Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհին հարակից բարձունքներից...

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Բուլղարիայի Հանրապետության հաշվիչ պալատի նախագահ Վալերի Դիմիտրովին: Այս մասին տեղեկացնում են երկրի ղեկավարի մամլո գրասենյակից:

Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին և ընդգծել, որ Հայաստանը մեծապես շահագրգռված է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում բարեկամ Բուլղարիայի հետ հարաբերությունների խորացմամբ: Երկու ժողովուրդների վաղեմի բարեկամությունը, Հանրապետության ղեկավարի համոզմամբ, ամուր հիմք և նպաստավոր պայմաններ է ստեղծել միջպետական հարաբերությունների բնականոն զարգացման համար:

Նախագահի խոսքով, Բուլղարիայի հաշվիչ պալատի նախագահի այցը Հայաստանի վերահսկիչ պալատի հետ գործընկերային կապերն ամրապնդելու և համագործակցությունն ընդլայնելու փոխադարձ պատրաստակամության վկայությունն է, որը կարևոր է նաև միջպետական հարաբերությունների զարգացման տեսանկյունից: Հանրապետության նախագահը եվրամերձեցման ճանապարհն ընտրած Հայաստանի համար կարևորել է նաև ԵՄ անդամ Բուլղարիայի հետ բարեփոխումների իրականացման գործում փորձի փոխանակումը:

Բուլղարիայի հաշվիչ պալատի նախագահը նշել է, որ այցի շրջանակներում նախատեսում է Հայաստանի վերահսկիչ պալատի իր գործընկերոջ հետ երկու երկրների բարձրագույն վերահսկիչ կառույցների միջև համագործակցության վերաբերյալ փաստաթուղթ ստորագրել, որն ավելի կամրապնդի երկկողմ կապերն ու համագործակցության հետագա ընդլայնման հիմք կդառնա:

Վալերի Դիմիտրովը մեծագույն հարգանքով է խոսել երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում զգալի դերակատարություն ունեցող բուլղարահայ համայնքի մասին, որը նրա խոսքով, իր նշանակալի ավանդն ունի նաև Բուլղարիայի մշակութային, տնտեսական ու հասարակական-քաղաքական կյանքում:

spot_imgspot_img