Գրենլանդիայում ճեղքվել Է խոշորագույն սառցադաշտերից մեկը

Գրենլանդիայում ճեղքվել Է խոշորագույն սառցադաշտերից մեկը

Գիտնականները նախազգուշացնում են, որ Գրենլանդիայի խոշորագույն սառցադաշտերից մեկը, որը մեծ քանակությամբ սառույց Է պարունակում եւ կարող Է 50 սանտիմետրով բարձրացնել համաշխարհային օվկիանոսի մակարդակը, ավելի ու ավելի արագ Է հալվում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Հետազոտողների խոսքով՝ Գրենլանդիայի սառցե վահանի մաս կազմող Zachariae Isstrom սառցադաշտի մի մասը պոկվել Է եւ այժմ հալվում Է օդի ջերմաստիճանի բարձրացման եւ տաք ծովային հոսանքների պատճառով:

Նոր սառցասարեր են պոկվում՝ ամեն տարի հինգ միլիարդ տոննա ջուր ավելացնելով Ատլանտյան օվկիանոսում:

Գրենլանդիայի մյուս տարածաշրջաններում եւս նկատվում են սառցի լայնընդգրկուն կորուստներ: Եթե Գրենլանդիայում հալվի ամբողջ սառույցը, դա կհանգեցնի վեց մետրով համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման, նշել Է Reuters-ը:

Ընթացիկ ամսվա վերջին Փարիզում կմեկնարկի ներկայացուցչական գագաթնաժողով, որտեղ կքննարկվեն կլիմայի փոփոխությունը սահմանափակելու հնարավորությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում