Մեկնարկել է «Այո և ոչ» ռեալիթի շոուն. Ուղիղ
Նմանատիպ
Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին ընդառաջ քարոզարշավի շրջանակներում մեկնարկել է «Այո և ոչ» հեռուստանախագիծը, որի շրջանակներում սահմանադրական բարեփոխումներին կողմ և դեմ 16 քաղաքական ու հասարակական գործիչներ Հայաստանի տարբեր մարզերում ուղիղ եթերում քարոզարշավ են իրականացնելու: Հեռուստանախագծի հյուսիսային ճակատի մասնակիցները իրենց քարոզարշավը սկսել են Արագածոտնի մարզի Ուշի գյուղում: Նրանք սկսել են սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քննարկումները ուշեցիների հետ:
«Այո»-ի և «ոչ»-ի կողմնակիցները գյուղացիների ներկայությամբ բանավեճ են ծավալել սահմանադրական բարեփոխումներով առաջարկվող տարբեր դրույթների վերաբերյալ, պատասխանում են գյուղացիների հարցերին: Հյուսիսիային ճակատի խմբում ընդգրկված են «այո»-ի կողմնակիցներ, Ազգային ժողովի պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը, Մարգարիտ Եսայանը, Միքայել Մելքումյանը և ՀՅԴ անդամ Արթուր Եղիազարյանը, ինչպես նաև «ոչ»-ի կողմնակիցներ Պետրոս Մակեյանը, Վարդան Խաչատրյանը, Արմեն Մկրտչյանը, Նարեկ Այվազյանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, հարավային ճակատի մասնակիցները քարոզարշավը սկսել են Սյունիքի մարզի Ագարակ քաղաքից: Ագարակցիները հավաքվել են քաղաքի կենտրոնական հրապարակում և հետևում են սահմանադրական բարեփոխումներին կողմ և դեմ քաղաքական ու հասարակական գործիչների բանավեճին, իրենց հետաքրքրության շրջանակներում հարցեր են ուղղում նրանց: Հարավային ճակատի մասնակիցներն են «այո»-ի կողմնակիցներ, Ազգային ժողովի պատգամավորներ Կարինե Աճեմյանը, Վարդան Այվազյանը, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը, Հայաստանի PR ասոցիացիայի ն ախագահ Արման Սաղաթելյանը, «ոչ»-ի կողմնակիցներ «Հասարակական կարծիքի ուսումնասիրության» կենտրոնի նախագահ Թամարա Գևորգյանը, Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը, ակտիվիստ Վաղինաշ Շուշանյանը, Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը:
«Այո և ոչ» հեռուստանածագիծը բացառիկ է հայկական հեռուստաեթերում ու քարոզարշավի ձևաչափում: Սահմանադրական բարեփոխումներին կողմ ևդեմ 16 քաղաքական ու հասարակական գործիչներ մեկնելու են Հայաստանի մարզեր, լինելու են փոքր ու մեծ գյուղերում եւ քաղաքներում: Կազմվել է 2 խումբ, յուրաքանչյուրում ընդգրկվել են Սահմանադրական փոփոխություններին կողմ և դեմ 4-ական մասնակիցներ: Մի խումբը լինելու է հյուսիսային մարզերում, մյուսը՝ հարավայիններում: Հանդիպումներն ու քննարկումներըհեռարձակվելու են ուղիղ եթերում՝ ամեն օր ժամը 11:00-23:00-ը նոյեմբերի 13-ից դեկտեմբերի 2-ը:
Հեռուստանախագիծը Արմնյուզի և Ա1+-ի համատեղ արտադրանքն է: Այն 12 ժամ անընդհատհեռարձակվելու է Յուքոմ ցանցի Արմնյուզ հեռուստաալիքով և Ա1+-ի կայքում: Ռեալիթի շոուն պարբերաբար հնարավոր է լինելու դիտել նաև Արմնյուզի եթերում: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել մարզային հեռուստաընկերությունների հետ:
Հեռարձակումն՝ Ա1+-ի
Հետևեք մեզ նաև Telegram-ում