«Չենք լռելու»-ն բողոքի ակցիա կանցկացնի՝ մարզերում գտնվող պատմության հուշարձանները Երևան տեղափոխելու կառավարական որոշման դեմ
08/11/2012 12:32
Նմանատիպ
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը խստորեն դատապարտում է Հայաստանի մարզերում գտնվող պատմության հուշարձանները Երևան տեղափոխելու մասին կառավարության որոշումը:
«Մշակույթի տխրահռչակ նախարարի կողմից սանձազերծած այս հերթական խայտառակ գործընթացը ոչ այլ ինչ է, քան սեփական բուռն գործունեության իմիտացիա»,- նշվում է նախաձեռնության տարածած հայտարարությունում:
«Չենք լռելու»-ն բոլորին կոչ է անում վաղը՝ նոյեմբերի 9-ին, ժամը 13:30-ին, միանալ ՀՀ կառավարության շենքի դիմաց մի խումբ քաղաքացիական նախաձեռնությունների կողմից նախաձեռնած բողոքի ակցիային: Մասնակիցները համապատասխան նամակ-պահանջագիր կհանձնեն, այնուհետև երթով կշարժվեն դեպի մշակույթի նախարարություն:
«Բավակա՛ն է պղծեք մեր կապը արմատների հետ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում