Ֆրանսիացի քննիչները պարզել են ութ ահաբեկիչներից երկուսի ինքնությունը: Այս մասին հայտնել է «Եվրոպա-1» ռադիոկայանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ըստ այդ տեղեկության` ահաբեկիչներից մեկը Ֆրանսիայի քաղաքացի է, մյուսը` Սիրիայի:
Ի դեպ, ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Stade de France մարզադաշտում տեղի ունեցած պայթյուններից մեկի վայրում հայտնաբերվել է սիրիական անձնագիր, որն ամենայն հավանականությամբ պատկանել է մահապարտ-ահաբեկիչներից մեկին: