Նախագահ Սարգսյանը Ֆրանսիայի հրապարակում մասնակցում է մոմավառությանը. Ուղիղ

Նախագահ Սարգսյանը Ֆրանսիայի հրապարակում մասնակցում է մոմավառությանը. Ուղիղ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի հրապարակում մասնակցում է Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով զոհվածների հիշատակին անցկացվող մոմավառությանը: Հրապարակը լի է բազմահազար մարդկանցով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, հրա պարակը ողողված է բազմաթիվ պաստառներով ու գրություններով, որոնք զորակցություն են հայտնում ֆրանսիացիներին: «Աղոթենք Փարիզի համար», «Ոչ ահաբեկչությանը», «Մենք Ֆրանսիայի ժողովրդի կողքին ենք» հայերեն ու անգլերեն պաստառների կողքին երիտասարդները պարզել են նաև ՀՀ Նախագահի` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին հղված ցավակցական գրից մեջբերում` «Մեր աթողքներն ու սրտերը Ֆրանսիայի ժողովրդի հետ են»:

Մոմավառություն է կազմակերպվել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մոտ: Խոնարհված են դրոշները: Ծաղիկներ են զետեղվել դեսպանատան պատերի տակ:

Հեռարձակումը` 1in.am -ի

Հետևեք մեզ նաև Telegram-ում