Իտալական «Alitalia» ավիափոխադրող ընկերությունն այսուհետ կանոնավոր չվերթեր կիրականացնի դեպի Հայաստան

Եվրոպայի խոշորագույն ավիաընկերություններից մեկը` իտալական «Alitalia»-ն սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել դեպի Հայաստան, հաղորդում են «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունից։

Աղբյուրի համաձսյն` վաղը իտալական ընկերությունը հանդես կգա մամուլի ասուլիսով, որին կմասնակցեն ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը, ավիաընկերության և օդանավակայանի ղեկավարությունը:

Նշենք, որ Alitalia-ն հանդիսանում է Իտալիայի ազգային ավիափոխադրողը: Այն լավագույնն է իտալական և 19-րդը` աշխարհի խոշորագույն ավիափոխադրողների շարքում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում