«Հայկական վերածնունդ»-ի կիսաՈչն ու ՍԴՀԿ-ի տեսական հույսերը. Բանավեճ (տեսանյութ)

«Հայկական վերածնունդ»-ի կիսաՈչն ու ՍԴՀԿ-ի տեսական հույսերը. Բանավեճ (տեսանյութ)

«Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորումը, որի մեջ մտնում է նաև ՕԵԿ-ը, գտնում է,  որ Հայաստանում չկա սահմանադրական փոփոխությունների կարիք: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման մամուլի խոսնակ Վահե Մոսինյանը:

Ըստ նրա՝ երկրի սոցիալ-տնտեսական վիճակի, արտագաղթի և  այլ խնդիրների մեղավորը ոչ  թե Սահմանադրությունն է կամ  կառավարման մոդելները,  այլ վատ կառավարիչները, ուստի պետք է փոխել ոչ թե Սահմանադրությունը, այլ վատ կառավարիչներին:

Հանդիպմանը ներկա ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ  Նարեկ Գալստյանը հերթական անգամ հիշեցրեց, որ իրենց կուսակցությունը ստեղծման օրվանից  եղել է կառավարման  խորհրդարանական համակարգի կողմնակիցը և   հիմա պաշպանում են ավելի քան 120 տարի որդեգրած սկզբունքը, ոչ  թե իշխանություններին:

Գալստյանը, իհարկե, համաձայն է՝ Սահմանադրությունը չէ, որ ժողովրդին հաց է տալու, կամ  կանխելու  արտագաղթը, բայց մի բան հստակ է՝ երկրում համակարգային փոփոխություններ են պետք, թեպետ ունենք դեգրադացված քաղաքական դաշտ:

ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետը միաժամանակ խոստովանեց՝ քարոզարշավը  ժողովրդին բացարձակ չի հետաքրքրում, ավելին՝ այն շատ դեմագոգիկ է. ոչ «այո»-ն, ոչ էլ «ոչ»-ը  չեն կարողանում հիմնավորել  իրենց դիրքորոշումը և ծանրակշիռ  փաստարկներ  առաջ  քաշել:

Նարեկ Գալստյանը նաև անհասկանալի համարեց Արթուր Բաղդասարյանի ստեղծած «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման և հենց ՕԵԿ-ի  «ոչ»-ը՝ հիշեցնելով, որ այն իր  քաղաքական գոյության ընթացքում  տասն  անգամ փոխել է հայացքները: Ի դեպ, լրագրողների հետ հանդիպմանը Վահե Մոսինյանի «ոչ»-ը ևս հստակ չէր՝ կիսաՈչ, կիսԱյո: Պարզվում է դեմ են արտահայտվում,  որովհետև  իրենց  որոշ առաջարկներ չեն ընդունվել իշխանությունների կողմից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում