«Հայկական ժամանակ». «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա ավանդական դրամահավաք–ճաշկերույթը կայացել է գաղտնիության պայմաններում
Նմանատիպ
«Հայկական ժամանակը» գրում է, որ երեկ Մոսկվայում, գաղտնիության պայմաններում կայացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա ավանդական դրամահավաք–ճաշկերույթը։ Մասնակիցների կողմից տրվել է ավելի քան 12 միլիոն ԱՄՆ դոլարի նվիրաբերման խոստում։
«Այս փաստը մեր թղթակցին հայտնել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանը, որը նույնպես ներկա է եղել ճաշկերույթին։ Տարօրինակ է, բայց մեր թղթակցի հարցմանը ՀՀ գրասենյակի մամուլի բաժնից պատասխանել են, որ առաջին անգամ իրենից են լսում ճաշկերույթի մասին։ Տարօրինակ է նաև, որ ճաշկերույթին մասնակցելու համար Մոսկվա է մեկնել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, այնինչ նրա այցի մասին պաշտոնապես չի հաղորդվել։ Այս տարի նույնպես՝ անցյալ տարվա նման դրամահավաք-ճաշկերույթին ներկա չի եղել Սերժ Սարգսյանը, փոխսսրենը՝ գնացել Էր Մեղրի։ Մինչև անցյալ տարի Սարգսյանը այս միջոցառումը բաց չէր թողնում՝ դա դարձնելով հեռուստաալիքների լուրերի համար առաջին թեման»,–գրում է թերթը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում