«Հրապարակ». Ս. Սարգսյանը գտնում է, որ ԱՊՀ, առավել ևս՝ Հարավային Կովկասի երկրների համար դեռ վաղ է խորհրդարանական կառավարման անցնելը
09/11/2012 10:19
Նմանատիպ
«Հրապարակը» գրում է, որ ըստ ՀՀԿ իր աղբյուրների՝ Սերժ Սարգսյանը դեմ է արտահայտվել ԲՀԿ հայտարարությանը. գտնում է, որ ԱՊՀ, առավել ևս՝ Հարավային Կովկասի երկրների համար դեռ վաղ է խորհրդարանական կառավարման անցնելը։ Նման առաջարկ նրան արվել է դեռ 2008-ին՝ սեփական թիմակիցների կողմից, ելնելով Վրաստանի փորձից։ Այդ ժամանակ ևս նա կտրուկ մերժել է այդ մոտեցումը՝ ասելով, որ դա երկար տարիների աշխատանք և փոփոխությունների հենք է պահանջում։ Ինչ վերաբերում է սահմանադրական մյուս փոփոխությանը, որով նոր փոխվարչապետների պաշտոններ են սահմանվում, ապա՝ «դա այլ բան է. պահանջում է Սահմանադրության ընդամենը մեկ տողի փոփոխություն», ուստի իշխանությունը պատրաստ է գնալ դրան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում