«Հրապարակ». Աշխուժացել են խոսակցությունները, թե դեկտեմբերին Հայաստան կժամանի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը
09/11/2012 10:23
Նմանատիպ
Կրկին աշխուժացել են խոսակցությունները, թե դեկտեմբերին Հայաստան կժամանի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը. համապատասխան մարմիններն զբաղված են այդ այցը կազմակերպելով, որը չկայացավ նրա՝ կռունկների հետ թռչելու ժամանակ վնասված ողնաշարի պատճառով։ Նոյեմբերի 11-14-ը Ֆրանսուա Օլանդի հրավերով Սերժ Սարգսյանը պետական այցով կմեկնի Ֆրանսիա։ Ապա՝ բժշկական ստուգման՝ նախագահական ընտրություններին ընդառաջ, որովհետև այս անգամ ևս որոշել է միայնակ վարել քարոզարշավը։ Ըստ նույն աղբյուրների՝ նա Հայաստան կվերադառնա Մոսկվայով։ Սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը, փաստորեն, 10 օր կբացակայի Հայաստանից, ինչն էլ ոմանք գնահատում են որպես առաջիկա ընտրարշավի հետ կապված ավելորդ ինքնավստահության դրսևորում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում