«Հայկական ժամանակ». ՀԴՄ-ների ներդրման ժամկետը հետաձգվեց կես տարով
09/11/2012 10:25
Նմանատիպ
Երեկ կառավարությունն իր նիստում հավանություն տվեց «Հսկիչ–դրամսսրկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծին, որով նոր ՀԴՄ-ների ներդրման ժամկետը հետաձգվեց կես տարով։
Նոր ՀԴՄ-ները, որոնք առցանց կապված պետք է լինեն ՊԵԿ-ի սերվերին, ներդրվելու էին 2013թ. հունվարի 1-ին, այս փոփոխությամբ կներդրվեն հուլիսի 1– ից։ Արդեն դժվար է հիշել Տ. Սարգսյանի կառավարության ընդունած կոնկրետ ժամկետ ենթադրող որևէ փաստաթուղթ, որը գործողության մեջ դրվի առանց հետաձգման։ Վերջինը կազինոների դուրսբերումն էր Երևանից, որը հետաձգվեց մեկ տարով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում