Արմեն Երիցյանն այցելել է Քաղպաշտպանության վարչություն

Արմեն Երիցյանն այցելել է Քաղպաշտպանության վարչություն

ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը նոյեմբերի 17-ին այցելել է ՏԿԱԻՆ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպման վարչություն (Շիրակի 3-րդ նրբանցք, թիվ 6): Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Արմեն Երիցյանը շրջել է վարչության տարածքում, ծանոթացել է տարածքի արդեն վերանորոգված և դեռ բարեկարգման ընթացքում գտնվող շինություններին:

Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպման վարչության պետ Մ. Ներսիսյանը նախարարին ներկայացրել է վարչության տեխնիկական և գույքային հագեցվածությունը, ինչպես նաև առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ տարվող ընթացիկ աշխատանքները: Նախարար Երիցյանը զրուցել է վարչության անձնակազմի հետ՝ համապատասխան ցուցումներ տալով ընթացիկ աշխատանքների կազմակերպման և վարչության առջև դրված խնդիրների իրականացման վերաբերյալ:

ՏԿԱԻ նախարարը զրուցել է նաև վարչության շնաբանների խմբի հետ, ովքեր զբաղվում են որոնողափրկարարական շների վարժեցմամբ: Վերջիններս նախարարին ներկայացրել են հատուկ որոնողափրկարարական շների վարժեցման իրենց հմտություններն ու կարողությունները:

ՀՀ ՏԿԱԻՆ Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպման վարչության տեխնիկական հագեցման և բարեկարգման աշխատանքները շարունակվում են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում