Առողջացրեք հասարակությունը. լկտիին լկտիությամբ պատասխանելով հավասարվում ես. Ոստիկանապետ (տեսանյութ)
Նմանատիպ
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը նոյեմբերի 18-ին աշնանային ստուգատես անցկացրեց ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային գնդում:
Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ մայրաքաղաքում հասարակական կարգի պահպանման և քաղաքացիների անվտանգության ապահովման ուղղությամբ Երևանի կայազորի ծառայության արդյունքներին և ՊՊԾ գնդի կողմից իրականացվող խնդիրների առանձնահատկություններին:
Պարեկապահակետային գնդի շարասյուների հանդիսավոր քայլերթից հետո ստորաբաժանումները ներկայացրին վարժությունների համալիր՝ ցուցադրելով իրավապահների գործողությունները զանգվածային միջոցառումների անվտանգության ապահովման ժամանակ, զանգվածային անկարգությունների կանխման դեպքում, զինված հանցախմբին վնասազերծելու ընթացքում: Ցուցադրվեց նաև հատուկ տեխնիկան, ներկայացվեցին ձեռնամարտի հնարքներ և ուժային վարժություններ:
Վլադիմիր Գասպարյանը բարձր գնահատեց ոստիկանության ծառայողների մասնագիտական պատրաստականությունն ու գործառնական կարողությունները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում