«Հարսնաքար»-ի վերաբերյալ նախագիծը մերժվեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Նմանատիպ
Այսօր Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում տեղի ունեցավ «2012թ. հունիսի 17-ին Երեւանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ՀՀ պաշտպանության նախարարության մի խումբ սպաներին դաժան ծեծի ենթարկելու, նրանցից մեկին կյանքից զրկելու հանգամանքների, ինչպես նաեւ 2001թ. սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած Պողոս Պողոսյանի սպանությունից հետո առավել արմատավորված անպատժելիության եւ ամենաթողության համար պատասխանատու եւ մեղսակից գործող ու պաշտոնաթող բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց հետ առնչություն ունեցող անձանց մասնակցությամբ տեղի ունեցած կյանքի եւ առողջության դեմ հանցագործությունների ուսումնասիրության միջոցով ՀՀ Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» նախագծի քննարկումը: Հիմնական զեկույցով հանդես եկավ նախագծի հեղինակ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Ինչպես հաղորդում են «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունից, չորս կողմ եւ չորս դեմ ձայների հարաբերակցությամբ այն արժանացավ հանձնաժողովի ոչ դրական եզրակացությանը:
Հիշեցնենք, որ ժամանակավոր հանձնաժողով ձեւավորելու փաստարկներից մեկն այն է, որ նշված փաստերի հնչեղությունը, երկրում տիրող համատարած անպատժելիությունը’ ըստ էության դատական իշխանության անգործությունը եւ գործադիր իշխանության կողմից լիազորությունների չարաշահումը, միանշանակ անհրաժեշտություն են առաջացնում դատական եւ գործադիր իշխանությունների նկատմամբ հակակշռող եւ զսպող մեխանիզմի կիրառմանը, որը, համաձայն ՀՀ Սահմանադրության, ՀՀ Ազգային ժողովի կողմից կարող է իրագործվել ժամանակավոր հանձնաժողովի գործառույթներով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում