Բելգիական թերթը հրապարակել Է Սեն Դենիում իրեն պայթեցրած կնոջ լուսանկարը

Բելգիական թերթը հրապարակել Է Սեն Դենիում իրեն պայթեցրած կնոջ լուսանկարը

 Բելգիական La DerniՌre Heure թերթը հրապարակել Է այն ահաբեկչուհու լուսանկարը, որը նոյեմբերի 18-ին իրեն պայթեցրել Էր Փարիզի Սեն Դենի արվարձանում իրականացված գրոհի ժամանակ:

Ըստ հրատարակության տեղեկատվության՝ մահապարտ կինը ծագումով մարոկոյացի 26-ամյա ֆրանսուհի Հասնա Աիթբուլահեն Էր: Նա 27- ամյա բելգիացի Աբդելհամիդ Աբաուդի զարմուհին Էր, ով կասկածվում Էր նոյեմբերի 13-ին Փարիզում կատարված ահաբեկչական գործողությունների կազմակերպման մեջ:

Ինչպես նշում Է հրատարակությունը, Աիթբուլահեն առաջին մահապարտ կինն Է դարձել Ֆրանսիայում ահաբեկչության պատմության մեջ:

Նրան փնտրում Էին նոյեմբերի 17-ից, տեղեկացնում Է stuff.co.nz-ը: Աիթբուլահենը ծնվել Է Փարիզում եւ մինչեւ 2012 թվականն աշխատել Է շինարարական ընկերությունում: Ինչպես հաղորդում Է նորությունների պորտալը, ինքնապայթեցումից առաջ կինը կարող Էր զանգահարել հանցակիցներին եւ նրանց նախազգուշացնել ինչ-որ բանի մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում