«Ժողովուրդ». Տիգրան Սարգսյանի հանդեպ լուրջ դժգոհություն է հասունանում
Նմանատիպ
Իշխանական վերնախավում վարչապետ Տիգրան Սարգսյանի հանդեպ լուրջ դժգոհություն է հասունանում։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ Սարգսյանին բացահայտ մեղադրում են իշխանական տարբեր գործիչների՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ՊԵԿ ղեկավար Գագիկ Խաչատրյանի, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի ու այլոց դեմ մամուլում նյութեր պատվիրելու մեջ։ Ընդ որում, այդ ամենը նա անում է ոչ միայն իր հովանավորած մի շարք լրատվամիջոցներով, այլև ստեղծել է իրեն կից խմբակ, որի անդամները զբաղված են մամուլի համար «ինֆորմացիոն արտահոսքեր» կազմակերպելով։ Պատճառն այն է, որ նրանք չեն ենթարկվում իր տված բոլոր հրահանգներին կամ չեն կատարում իր խնդրանքները։ Վարչապետի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանից փորձեցինք մեկնաբանություններ ստանալ այս առնչությամբ, սակայն վերջինս այդպես էլ չպատասխանեց մեր գրավոր հարցմանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում