«Նվիրվում է Կոմիտասին». Կամերայի երաժշտության տանը տեղի կունենա գրական-երաժշտական երեկո
10/11/2012 10:40
Նմանատիպ
Նոյեմբերի 11-ին Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը տեղի կունենա գրական-երաժշտական երեկո՝ նվիրված մեծն Կոմիտասին, հայտնում են կամերային երաժշտության տան մամուլի ծառայությունից:
«Նվիրվում է Կոմիտասին» խորագիրը կրող երեկոյի ընթացքում կհնչեն Կոմիտասի աշխարհիկ երգերը: Երեկոյի բացումը կազդարարի Արմեն սարկավագ Սահակյանը: Երեկոյի գրական մասը կապահովվի Խորեն Լևոնյանը, կոմիտասյան երգերը կկատարի երիտասարդ տենոր Արտակ Ալավերդյանը՝ նվագակցությամբ Կատարինե Հովսեփյանի:
Համերգն իրականացվում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի աջակցությամբ: Համերգի մուտքն անվճար է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում