Տավուշում սիբիրախտի երկրորդ դեպքն է գրանցվել
Նմանատիպ
Տավուշի մարզի Խոլհարքեր կոչվող հանդամասում սիբիրախտի երկրորդ դեպքն է հաստատվել:
Լաբորատոր փորձաքննությամբ սիբիրախտը հաստատվել է տեղի բնակիչ Սիրանուշ Դավթյանին պատկանող գոմեշի մոտ: Դավթյանը, սակայն, կարծում է, որ գոմեշը հիվանդ չի եղել, պարզապես շնչահեղձ է եղել կերը ուտելու ընթացքում:
«Ազատություն» ռադիոկայանի թղթակցի այցելության պահին Դավթյանի տանն էին գյուղատնտեսության նախարարության եւ Հակահամաճարակային կենտրոնի աշխատակիցները, ովքեր փորձում էին գոմեշի սառած միսը հանել սառնարանից, որ այրեին: Այնուհետեւ պետք է իրականացնեին սառնարանի ախտահանում:
Գյուղացիների մեծամասնությունը, սակայն, պնդում է, որ սիբիրախտ չկա. «սուտ պանիկա է», ասաց նրանցից մեկը:
Տավուշի մարզում սիբիրախտի առաջին դեպքը հայտնաբերվել էր 14 օր առաջ: Ավելի վաղ սիբիրախտի դեպք արձանագրվել էր նաև Գեղարքունիքի մարզում, հոսպիտալացվել էր մոտ երեք տասնյակ մարդ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում