ՀՀԿ Կենտրոնի տարածքային կազմակերպության ժողովը Ս.Սարգսյանին միաձայն առաջադրել է ՀՀ նախագահի թեկնածու
10/11/2012 11:55
Նմանատիպ
Նոյեմբերի 9-ին Բյուզանդի 1/3 հասցեում տեղի է ունեցել ՀՀԿ Կենտրոնի տարածքային կազմակերպության «Սայաթ-Նովա» շրջանային կազմակերպության «Սայաթ-Նովա» 2 սկզբնական կազմակերպության ժողովը:
ՀՀԿ կենտրոնական գրասենյակի փոխանցմամբ՝ կազմակերպության 112 անդամներից մասնակցել են բոլոր 112-ը: Ժողովը վարել է «Սայաթ-Նովա» 2 սկզբնական կազմակերպության ղեկավար Արա Սադոյանը: Ժողովին մասնակցել է ՀՀԿ նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Սկզբնական կազմակերպության ժողովը միաձայն ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրեց Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու և ընտրեց ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում