Մոուրինյու. Չեմ պատրաստվում կազմը «մաքրել»

Մոուրինյու. Չեմ պատրաստվում կազմը «մաքրել»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հայտարարել է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ իրենք ակտիվ չեն լինելու:

-Ես չեմ կարող ակումբի ղեկավարությանը խնդրել նոր ֆուտբոլիստների գնել, չեմ կարող փոխել կազմը: Ես վստահում եմ իմ ֆուտբոլիստներին: Նաև չեմ պատրաստվում կազմը «մաքրել», ինչպես գրել էին մի քանի թերթեր:

Հունվարին ղեկավարությանը չեմ խնդրելու գումար ծախսել: Չեմ կասկածում, որ առաջնությունը կարող ենք ամփոփել լավագույն քառյալում,-Մոուրինյուի խոսքը մեջբերել է «Չելսիի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրից հետո լոնդոնյան թիմն ունի 11 միավոր և զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում