Մալիում ահաբեկչության զոհերի թվում կան ՌԴ քաղաքացիներ. ՌԴ ԱԳՆ

Մալիում ահաբեկչության զոհերի թվում կան ՌԴ քաղաքացիներ. ՌԴ ԱԳՆ

Մալիում Radisson Blu հյուրանոցի վրա հարձակման հետևանքով զոհերի թվում կան ՌԴ քաղաքացիներ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` նշելով, որ նոյեմբեր 20-ին Մալիում ահաբեկչության մասին տեղեկություն ստանալուց հետո ՌԴ դեսպանատունն անմիջապես անցել է համապատասխան գործողությունների:

«Նոյեմբերի 21-ի առավոտյան մենք կարող ենք հաստատել, որ զոհվածների թվում կան ՌԴ քաղաքացիներ: Երբ ստացվի հավաստի տեղեկություն զոհերի թվի և ինքնության մասին, ԱԳՆ-ն  կանի համապատասխան հայտարարություն»,-ասել է նա:

Կատարվածի առիթով երեկ կեսգիշերից Մալիում արտակարգ դրություն է հայտարարվել, իսկ նոյեմբերի 23-ից` եռօրյա սուգ: 

 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին առավոտյան Radisson Blu հյուրանոցում անհայտ անձինք կրակահերթ էին բացել ու պատանդ վերցվել շուրջ 170 մարդու։ Օրվա երկրորդ կեսին Մալիի զինված ուժերը ֆրանսիացի ուժայինների աջակցությամբ գրոհել էին հյուրանոցը։ Ըստ ՏԱՍՍ գործակալության՝ հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Ալ-Կաիդայի» հետ կապ ունեցող «Ալ-Մուրաբիտուն» խմբավորումը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում