ՀՀ բնապահպանության նախարարը մեկ տարի անց հաստատել է «Թռչկան ջրվեժ» բնության հուշարձանի անձնագիրը
10/11/2012 15:41
Նմանատիպ
Թռչկան ջրվեժի փրկության համար պայքարի արդյունքում, հաղթանակից մեկ տարի հետո, ՀՀ բնապահպանության նախարարը 09.11.2012թ. հ. 293-Ն հրամանով վերջապես հաստատեց «Թռչկան ջրվեժ» բնության հուշարձանի անձնագիրը:
Այս կապակցությամբ «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունը շնորհավորում է պայքարի բոլոր մասնակիցներին և աջակիցներին:
«Հատուկ շնորհակալություն նաև բոլոր լրագրողներին և լրատվամիջոցներին, որոնք անաչառ ձևով լուսաբանեցին այդ խնդիրը»,- նշվում է նախաձեռնության տարածած հայտարարությունում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում