Փարիզյան սրճարանում կոլումբիական մաֆիայի ներկայացուցիչները սպանել են ԻՊ ահաբեկիչներին. ԶԼՄ-ներ

Փարիզյան սրճարանում կոլումբիական մաֆիայի ներկայացուցիչները սպանել են ԻՊ ահաբեկիչներին. ԶԼՄ-ներ

Փարիզում կոլումբիական մաֆիայի ներկայացուցիչները կրակ են բացել ու սպանել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության երկու զինյալների, որոնք ինքնաձիգերով ներխուժել էին սրճարան, հայտնում են կոլումբիական ԶԼՄ-ները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին է հայտնում «Կոմսոմոլսկայա Պրավդան»:

ԶԼՄ-ները հայտնում էին, որ իրենց հերոսական գործողություններով կոլումբիական թմրաբիզնեսի ներկայացուցիչները փրկել են տասնյակ մարդկանց կյանքեր:

Սակայն` հետագայում այդ տեղեկատվությունը հերքվել է այլ լրատվամիջոցների կողմից: Պարզվել է, որ այդ տեղեկատվությունը տարածած բոլոր ԶԼՄ-ները իրենց տեղեկատվությունը հրապարակել են` հղում կատարելով Եվրոպա-1 ռադիոընկերության մի լրագրողի հայտնած տեղեկատվությանը, որը, ինչպես պարզվել է, ոչ մի կապ չունի այդ հաղորդումների հետ:

Կոլումբիական թմրաբիզնեսի երեք ներկայացուցիչների ձերբակալության ժամանակ, նրանց մոտ զենք է հայտնաբերվել, բայց «հերոսական գործողություններ» նրանց կողմից չի իրականացվել, հայտնում է Pulzo-ն:

Կոլումբիական թմրաբիզնեսի երեք ներկայացուցիչներին, ամենայն հավանականությամբ, կարտահանձնեն Կոլումբիայի իշխանություններին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում