Բրյուսելը բախվել է Փարիզի ահաբեկչություններին նման սպառնալիքի. Բելգիայի վարչապետ
21/11/2015 15:18

Նմանատիպ
Բելգիան ունի ահաբեկչական հարձակման տեղեկտավություն, նման` Փարիզի դեպքերին, դրա համար էլ ահաբեկչական սպառնալիքի մակարդակը Բրյուսելում հասել է առավելագույնի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Soir-ը, այդ մասին հայտարարել է Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը:
Նրա խոսքով` սպառնալիքի մակարդակը բարձրացել է այն բանից հետո, երբ Փարիզի դեպքերին հավասար ահաբեկչության սպառնալիքի մասին տեղեկատվություն է ստացվել: «Խոսքը գնում էր մի քանի վայրերում ահաբեկչության սպառնալիքի մասին, այն պետք է իրականացներ մի քանի մարդուց բաղկացած խումբը»,- ասել է վարչապետը` Անվտանգության խորհրդի նսիտից հետո:
Նոյեմբերի 13-ին Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով զոհվել է 130 մարդ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում