Բեյլ. Երբեք չեմ բացառել ԱՊԼ վերադառնալու հնարավորությունը

Բեյլ. Երբեք չեմ բացառել ԱՊԼ վերադառնալու հնարավորությունը

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը չի բացառում, որ կարող է մի օր վերադառնալ Անգլիայի առաջնություն։ 2013-ին ուելսցի ֆուտբոլիստը «Արքայական ակումբ» էր տեղափոխվել «Տոտենհեմից»։

-Երբ ես սկսեցի ֆուտբոլ խաղալ, ցանկացա բարձունքների հասնել։ Այդ բարձունքը Մադրիդի «Ռեալն» էր։ Հիմա ես այստեղ եմ, ցանկանում եմ թիմի հետ մրցանակներ նվաճել ու իմ լավագույն ֆուտբոլը ցույց տալ։

Ես երբեք չեմ բացառել Պրեմիեր լիգա վերադառնալը, քանի որ դժվար է կանխատեսել ապագան, բայց հիմա ես վայելում եմ Մադրիդում գտնվելս, ես երջանիկ եմ։ Ամռանը զրուցեցի Ռաֆայել Բենիտեսի հետ և գոհ եմ այն դիրքից, որում խաղում եմ այս մրցաշրջանում,-ասել է Բեյլը «The Mirror»-ին տված հարցազրույցում։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում