«Իմ երազած Երևանը» ծրագրի շրջանակներում ՀՀ ժողովրդական նկարիչ Ռ.Էլիբեկյանը կհանդիպի դպրոցականների հետ
12/11/2012 14:30
Նմանատիպ
ՀՀ ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանը վաղը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում իր երևանյան հիշողություններով կիսվելու է «Այբ» դպրոցի սաների հետ:
Ինչպես տեղեկացնում են «Գաֆեսճեան» արվեստի կենտրոնի լրատվական ծառայությունից, հանդիպումն իրականացվում է «Երևան. հայացք ապագայից» ցուցահանդեսի’ «Իմ երազած Երևանը» կրթական ծրագրի շրջանակներում:
Նշենք, որ «Իմ երազած Երևանը» կրթական ծրագիրը նախատեսված է մինչև 15 տարեկան երեխաների համար: Ծրագիրը նախատեսված էր յուրաքանչյուր հինգշաբթի օրվա համար, սակայն հաշվի առնելով գրանցվողների մեծ հոսքն ու ոգևորվածությունը, այժմ այն անցկացվում է գրեթե ամեն օր: Տասնյակ դպրոցներ և հարյուրավոր աշակերտներ արդեն մասնակցել են ծրագրին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում