«Արմավիա»-ն ձմռանը կդադարեցնի դեպի Աթենք չվերթները. դրանք տնտեսապես շահավետ չեն
Նմանատիպ
«Դեպի Աթենք թռիչքները դադարեցնում ենք միայն ձմեռային սեզոնին, քանի որ ուղևոր չկա»,- նշեց «Արմավիա» ավիաընկերության մամուլի խոսնակ Նանա Ավետիսովան’ HayNews.am-ի հետ զրույցում անդրադառնալով տվյալ ավիաընկերության կողմից Երևան-Աթենք թռիչքների դադարեցմանը:
««Արմավիա»-ն այն ժամանակ կատարում էր այդ չվերթները, որոնք այդքան էլ շատ ուղևոր չեն ունեցել ձմռանը, բայց հիմա հասկացել ենք, որ ասենք Աթենք, Բարսելոնա, Մարսել չվերթներն ձմռանը տնտեսապես շահավետ չվերթներ չեն, քանի որ միայն ամռանը կա ուղևորների հոսք: Իսկ ամռանն արդեն կտեսնենք ու կվերսկսենք»,-հայտնեց Ավետիսովան:
Ինչ վերաբերում է «Զվարթնոց»-ի փոխտնօրենի հայտարարությանն այն մասին, որ պայմանագրային պարտավորությունները չկատարելու դեպքում օդանավակայանը կդադարեցնի «Արմավիայի» հետ գործունեությունը, Նանա Ավետիսովան նախընտրեց մեկնաբանություն չտալ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում