Բեյրությում կայացել է համերգ` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Նմանատիպ
Նոյեմբերի 9-ին Բեյրութի Սեն Ժոզեֆ եկեղեցու լեփ-լեցուն սրահում տեղի ունեցավ դիրիժոր Հարութ Ֆազլյանի ղեկավարած Լիբանանի ֆիլարմոնիկ նվագախմբի համերգը՝ հայտնի դաշնակահար Վարդան Մամիկոնյանի մասնակցությամբ: Համերգն անց էր կացվում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված 100 համերգից բաղկացած համերգաշարի շրջանակներում, հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից:
Համերգին, որի ընթացքում հնչեցին Արամ Խաչատուրյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Ղազարոս Սարյանի եւ Ֆերենց Լիստի ստեղծագործությունները, ներկա էին պետական պաշտոնյաներ, քաղաքական կուսակցությունների ղեկավարներ, Լիբանանում հավատարմագրված դեսպաններ, հասարակական գործիչներ, լրատվամիջոցների եւ հայ համայնքի ազգային կառույցների ներկայացուցիչներ, «Փյունիկ» համահայկական հիմնադրամի նախագահ Գաբրիել Չեմբերջյանը եւ Հայոց թեմի առաջնորդ Գեղամ Արքեպիսկոպոս Խաչերյանը:
Բացման խոսքով հանդես եկավ Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը: Նա կարեւորեց 100 համերգների ծրագրի շրջանակներում 21-րդ համերգի անցկացումը Լիբանանում, ինչպես նաեւ իր երախտագիտությունը հայտնեց համերգի աջակիցներին եւ հովանավորներին, մասնավորապես’ Լիբանանի մշակույթի նախարարին, ֆիլարմոնիկ նվագախմբին եւ «Փյունիկ» համահայկական հիմնադրամին:
Իր խոսքում Լիբանանի մշակույթի նախարարի խորհրդական Միշել Շադարեւյանն անդրադարձավ Հայոց ցեղասպանության խնդրին’ նշելով, որ համերգը հիշեցնում է, որ Հայոց ցեղասպանությունը միայն հայ ժողովրդի ցավը չէ, այլ համամարդկային խնդիր է: Նա հույս հայտնեց, որ պատմական արդարությունը կվերականգնվի, եւ ողջ աշխարհը, հետևելով Լիբանանի խորհրդարանի օրինակին, կճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում