10 պատճառ, թե ինչու երազանքները չեն իրականանում
Նմանատիպ
Wnews.am-ը ներկայացնում է այն տասը պատճառները, թե ինչու ձեր երազանքները չեն իրականանում։
1. Կան փոքրիկ երազանքներ, որոնք մենք կարող ենք հեշտությամբ իրականացնել, բայց մենք դա չենք անում, անընդհատ հետաձգելով դրանց իրականացումը և պատճառը հենց այն է, որ դրանք փոքր, հեշտ իրագործելի են: Օրինակ դուք ուզում եք գնել նոր պայուսակ: Դրա համար շատ բան պետք չէ, ընդամենը մի քիչ գումար: Բայց դուք անընդհատ հետաձգում եք այն գնել, փողն անընդհատ ծախսում եք ուրիշ բաների վրա կամ ամեն անգամ ասում եք լավ, մյուս անգամ: Այսպիսի երազանքներն անիմաստ խլում են ձեր էներգիան, վերանայեք ձեր երազանքները, եթե դրանց մեջ կան այնպիսիք, որոնք հեշտությամբ կարող եք իրագործել մոտ օրերս, արեք դա կամ մոռացեք ընդհանրապես դրանց մասին, որպեսզի աննշան նպատակները չխլեն ձեր էներգիան և ժամանակը:
2. Մեզանից յուրաքանչյուրն ունի մեծ, գլոբալ երազանքներ, որոնք մեզ անիրական են թվում: Մենք չենք հավատում, որ դրանք կարող են իրականանալ: Մենք վախենում ենք մեծ երազանքներից: Ինչ անել այս դեպքում : Նախ հիշեք, մեր ենթագիտակցության համար որևէ նշանակություն չկա մեծ է երազանքը , թե փոքր, ենթագիտակցության համար կարևորն այն իրականանցնելն է: Այնպես որ մի վախեցեք մեծ երազանքներից, դրանք մեծ են միայն ձեզ համար, ենթագիտակցության համար որևէ տարբերություն չկա:
3. Մենք ինքներս ենք վախենում մեր երազանքների իրականացումից: Եթե հանկարծ մեր երազանքներն իրականան, մենք բոլորովին նոր իրականության մեջ կհայտնվենք և ստիպված կլինենք համապատասխանել դրան: Օրինակ երազում եք ամուսնանալ գեղեցիկ միլիոնատիրոջ հետ, ով ապրում է արտերկրում՝ սեփական դղյակում: Բայց դուք օտար լեզու չգիտեք, գրքեր չեք կարդում, էթիկետի մասին երբեք չեք լսել, չգիտեք որտեղ ինչպես հագնվել: Սարսափելի է չէ՞: Որքան պետք է աշխատել, որպեսզի համապատասխանես երազանքիդ ու սկսում ես մտածել…դե լավ ինչիս է պետք է այդ միլիոնատերը:
4. Մենք մեզ արժանի չենք համարում մեր երազանքին: Ես ուզում եմ, բայց վստահ չեմ, որ ես արժանի եմ: Ենթագիտակցությունն էլ ընդունում է հրամանը, եթե արժանի չես, ուրեմն չես էլ ստանա:
5. Ինքներս չգիտենք, թե ինչ ենք ուզում: Վերջնական որոշում չենք կայացրել. մեկ սա ենք ուզում, մեկ նա: Մեր ենթագիտակցությունը չգիտի , թե որ ուղղությամբ աշխատի:
6. Չենք սահմանել երազանքն իրականանալու հստակ ժամանակ: Այսինքն, հա ես ուզում եմ, բայց հստակ երբ չգիտեմ, թող մի օր իրականանա….այսպիսի մոտեցումը չի աշխատում:
7. Մեր փոքրիկ, վախկոտ էությունը պատրաստ չէ ընդունել մեր մեծ երազանքը: Օրինակ, հնարավոր չէ գնալ խանութ փոքր պայուսակով՝ հույս ունենալով տեղավորել այնտեղ այն ամենը, ինչ գնել եք: Ուղղակի չի տեղավորվի: Այդպես է նաև երազանքների դեպքում, եթե դեռ պատրաստ չեք, դրանք չեն իրականանա, ուղղակի չեն տեղավորվի ձեր կյանքում:
8. Մենք հստակեցնում ենք, թե ինչպես պետք է իրականանա մեր երազանքը: Մենք երբեք չենք իմանա, ինչպես կիրականանա մեր երզանքը, այդ պատճառով էլ պետք չէ սահմանափակումներ դնել, այն իրականանալու է լավագույն տարբերակով: Հավատացեք, մեր ենթագիտակցությունն ավելի լավ գիտի երազանքներն իրականացնելու ճիշտ տարբերակը: 9.Մեծ երազանքները չեն իրականանում, քանի որ այն պահին, երբ դրանք ահա պետք է իրականանան, մենք հրաժարվում ենք դրանցից: Այսինքն ամեն ինչ ճիշտ արել ենք, ենթագիտակցությունը սկսում է աշխատել, ահա-ահա և մեր երազանքը կիրականանա ու մենք հանկարծ վախենում ենք, մենք սկսում ենք կասկածել, մենք սկսում ենք չհավատալ: Հանգստացեք, թուլացեք և թույլ տվեք ձեր երազանքներն իրականանան:
10. Այն բոլոր ռեսուրսները, որոնք է տալիս է մեզ Տիեզերքը մեր երազանքներն իրականացնելու համար, մենք օգտագործում ենք ոչ ըստ նշանակության, կամ ընդհանրապես չենք օգտագործում: Գալիս է գաղափար, օգտագործեք, գալիս է հնարավորություն, օգտագործեք: Մի դժգոհեք, մի բողոքեք, օգտագործեք այն բոլոր հնարավորությունները, որ տրվում է ձեզ: Եվ վստահ եղեք, անհնար ոչինչ չկա, միայն թե պետք է իսկապես շատ ցանկանալ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում