«Հրապարակ». ԱԴ անդամ Անուշ Սեդրակյանն առաջադրվելու է որպես նախագահի թեկնածու
Նմանատիպ
«Որքան էլ «ազատ դեմոկրատները» չեն ցանկանում բացել խաղաքարտերը, այնուհանդերձ մեզ հայտնի դարձավ, որ քաղաքական դաշտը հստակվելուց, ԲՀԿ թեկնածուն առաջադրվելուց հետո ԱԴ անդամ Անուշ Սեդրակյանն առաջադրվելու է որպես նախագահի թեկնածու։ Գենդերային այդ խաղաքարտը, որպես «նոու-հաու» ներմուծելով քաղաքական դաշտ, ԱԴ-ն փորձելու է նախընտրական պայքարին ոչ միայն գաղափարական նոր իմպուլսներ հաղորդել, այլև արևմտյան արժեհամակարգը կրողների համար նոր հարթակ ստեղծել, որովհետև, ըստ նրանց, Րաֆֆի Հովհաննիսյանն իր թեկնածությունն առաջադրել է ԲՀԿ-ի հետ «տորգի» մեջ մտնելու նպատակով։ Ըստ նույն աղբյուրի՝ ԱԴ լիդերները Րաֆֆի Հովհաննիսյանի հետ դեռ խորհրդարանական ընտրությունների ժամանակ պայմանավորվել են, որ որևէ կոնտակտ ԲՀԿ-ի հետ չեն ունենալու՝ ոչ մի պայմանով։ «Առինջը մեզ համար ընդամենը աշխարհագրական տարածք պետք է լիներ, ուրիշ ոչինչ, սակայն Րաֆֆին երկակի խաղ սկսեց նախ Օսկանյանի, ապա ԲՀԿ-ի հետ, ինչն էլ դարձավ նրանց պառակտման պատճառը»,– ասացին։ Մենք փորձեցինք Անուշ Սեդրակյանից ճշտել՝ առաջադրելո՞ւ է ԱԴ-Ն իր թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում, թե՞ ոչ։ «Առայժմ քննարկումներն ընթանում են, մենք դեռ վերջնական որոշում չունենք»,– ասաց նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում