ՉԼ. «Բավարիան» ու «Արսենալը» վստահ հաղթանակներ տոնեցին (տեսանյութ)

ՉԼ. «Բավարիան» ու «Արսենալը» վստահ հաղթանակներ տոնեցին (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հինգերորդ տուրում Մյունխենի «Բավարիան» վստահ հաղթանակ տոնեց «Օլիմպիակոսի» նկատմամբ, իսկ Լոնդոնի «Արսենալը»` Զագրեբի «Դինամոյի»:

«Ալյանց Արենայում» կայացած խաղում դաշտի տերերը 4 անպատասխան գոլ խփեցին. մեկական անգամ աչքի ընկան Դուգլաս Կոստան, Ռոբերտ Լևանդովսկին, Թոմաս Մյուլլերը և Կոմանը: Նշենք, որ 52-րդ րոպեից Խոսեպ Գվարդիոլայի թիմը խաղում էր 10 հոգով. խաղադաշտից հեռացվել էր Հոլգեր Բատշտուբերը: 

Լոնդոնում կայացած խաղում «Արսենալը» 3 գոլ խփեց. Վենգերի սաներից Ալեքսիս Սանչեսը դուբլ ձևակերպեց, մեկ գոլ էլ խփեց Մեսութ Օզիլը:

Այս հանդիպումներից հետո «Բավարիան» 12 միավորով գլխավորում է F խմբի մրցաշարային աղյուսակը: «Օլիմպիակոսն» ունի 9 միավոր, «Արսենալը» 6 միավորով երրորդ հորիզոնականում է, իսկ «Դինամոն» մնաց 3 միավորով:

Չեմպիոնների լիգա, F խումբ, 5-րդ տուր

«Բավարիա» – «Օլիմպիակոս»` 4:0
Գոլերը` Կոստա, Լևանդովսկի, Մյուլլեր, Կոման
Հեռացում` Բատշտուբեր 52′

«Արսենալ» – «Դինամո Զագրեբ»` 3:0
Գոլերը`  Օզիլ 29′, Սանչես 33′, 69′

Հետևեք մեզ նաև Telegram-ում