«Ժողովուրդ». Հիվանդանոցում ճոխացրել քաղաքացու չեղած հիվանդությունը
13/11/2012 10:32
Նմանատիպ
«Նախօրեին Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից դուրս է գրվել Արագածոտնի մարգի Ուշի համայնքի բնակիչը, որին սիբիրախտի կասկածանքով տեղափոխել էին հիվանդանոց։ Նա «Ժողովուրդ»–ին տեղեկացրեց, որ բժշկական եզրակացության մեջ գրված է, թե իր մոտ այդ հիվանդության մաշկային տեսակն է։ «Բայց ես դրա հետ համաձայն չեմ։ Եզրակացության մեջ գրված է, թե ընկույզի չափ է, ախր ոչ դող եմ ունեցել, ոչ Էլ ջերմություն։ Բացի այդ, վերքը շատ փոքր չափի Էր, ոչ թե ընկույզի։ Ես նույնիսկ մսեղիքի հետ չեմ շփվել։ Այս ամենից հետո նույնիսկ ամաչում եմ մարդկանց աչքերին նայել»,–վրդովված նկատեց նա։ Հետաքրքիր Է, թե ինչու են հիվանդանոցում ճոխացրել քաղաքացու չեղած հիվանդությունը»,– գրում է թերթը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում