Reuters-ը հրապարակել է տեսանյութ, որտեղ թյուրքերը խոցում են ռուս օդաչուներին որոնող ուղղաթիռը (տեսանյութ)
Նմանատիպ
Reuters գործակալությունը հրապարակել է տեսանյութ, որտեղ թյուրք «ընդդիմադիր» ուժերը խոցում են ռուս օդաչուների՝ որոնողական նպատակներով ժամանած ուղղաթիռը:
The Daily Star-ը տեղեկացնում է, որ ուղղաթիռը, որը Թուրքիայի կողմից ՌԴ Օդային ուժերի խոցված ռմբակոծիչի անձնակազմի համար որոնողական գործողություններ էր իրականացնում, խոցվել է հյուսիսային Լաթաքիայում:
Syrian Observatory for Human Rights-ի տեղեկություններով` ուղղաթիռին է դիպչել հակատանկային հրթիռ, որը բաց են թողել թյուրքական ընդդիմադիր ուժերը: Որոշ ԶԼՄ- ներ տարածել են այն տեղեկությունը, որ ուղղաթիռը պատկանում է Ռուսաստանին: Սակայն ՌԴ պաշտպանական գերատեսչության դիրքորոշումը խոցված ուղղաթիռի հետ կապված դեռևս չկա, նաև չկա դեպքի հաստատման պաշտոնական տեղեկատվություն: Ուղղաթիռը խոցվել է մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ սիրիա-թուրքական սահմանին թուրքական F-16 –ի կողմից կործանվեց ռուսական Սու-24 ռմբակոծիչը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում