«Առավոտ». Տնեցիները Սպարտակ Ղուկասյանի վերադարձը տոնի են վերածել
13/11/2012 10:36
Նմանատիպ
«Առավոտն» անդրադարձել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի ձերբակալությանն իսկ այնուհետև ստորագրությամբ ազատ արձակվելուն՝ գրելով.
«Ինչպես մեկ ամիս առաջ տեղեկացրել էինք, Սպարտակ Ղուկասյանը հարևան Վրաստանում էր, հանգստանում էր Բաթումի շքեղ հյուրանոցներից մեկում՝ «Շերատոնում», անգամ Գյումրվա տոնն էր այնտեղ նշել։ Իսկ հիմա, երբ ծովափնյա հանգստի շրջանն անցել է, ցուրտ է, Սպարտսսկը որոշել է հայրենիք վերադառնալ։
Մեր աղբյուրներն ասում են, որ տնեցիները նրա վերադարձը տոնի են վերածել, մատաղ են արել ու նրա պատվին 7 գառ մորթել։ Ի դեպ, այս տեղեկությանը մեզ հաղորդեց Ղուկասյանների մատաղին հրավիրվածներից մեկը»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում