Yerevan
17
+21°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

Այսօր սիրիական ուժերը զանգվածային ռմբակոծության են ենթարկել թյուրքմենական բնակավայրերը

Այսօր սիրիական ուժերը զանգվածային ռմբակոծության են ենթարկել թյուրքմենական բնակավայրերը

Սիրիայի կառավարական ուժերը այսօր մեկնարկել են զանգվածային ցամաքային ռմբակոծություն թյուրքմենական Բաիրբուջակ շրջանի ուղղությամբ, որտեղ երեկ Ասադի ուժերը կրկին կորցրել էին շրջանի վերահսկողությունը: Այս մասին տեղեկացնում է թուրքական Anadolu գործակալությունը:

Թյուրքաբանակ Քըզըլդահա բնակավայրի գրավման նպատակով, որը երեկ գրավել էին Բաիրիբուջակի թյուրքմենները, սիրիական կառավարական ուժերը լայնամասշտաբ ռազմական գործողություններ են սկսել՝ օգտագործելով թնդանոթներ և այլ հրետանային տեխնիկա:

Ինչպես տեղեկացնում է Anadolu –ն, սիրիական հրետանին տեղակայված է Քեսաբում, որն էլ տեսանելի է Թուրքիայի սահմանից: Պայթյունների ձայները լսելի են Թուրքիայի ամենահարավային նահանգի՝ Հաթայի, ամբողջ Յայլգադի շրջանում:

Ինչպես նաև, թուրքական ԶԼՄ-ները տեղեկացնում են այն մասին, որ այսօր թուրք –սիրիական սահմանագծում, Թուրքիան նոր զինված ուժեր է կենտրոնացրել: Մասնավորապես, նշվում է նոր բանակային ջոկատների և 20 տանկերի տեղակայումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում