Սիմոն Վրացյանը չի ասել, որ պառլամենտական համակարգից հիասթափված է. Սաղաթելյանը Բագրատյանին. Ուղիղ

Սիմոն Վրացյանը չի ասել, որ պառլամենտական համակարգից հիասթափված է. Սաղաթելյանը Բագրատյանին. Ուղիղ

«Այո և ոչ» հեռուստանախագծի շրջանակներում Արմավիրի Մերձավան համայնքում բնակիչների հետ հանդիպմանը Հրայր Թովմասյանը վստահեցրեց, որ կառավարման խորհրդարանական համակարգում վարչապետի լիազորություններն ու պատասխանտվությունը մի քանի անգամ ավելի շատ են, քան կիսանախագահականում ՀՀ նախագահինը: 

«Ես ձեզ վստահեցնում եմ, որ պատասխանատու լինել խորհրդարանի առջև բնավ էլ չի նշանակում, թե այդ լիազորությունները փոխանցվում են խորհրդարանին: Այս պարագայում կա հստակ պատասխանատո ւ՝ դա վարչապետն է և այն քաղաքական ուժը, որն ունի մեծամասնություն, ինչը չի կարող լինել կիսանախագահական կառավարման համակարգում»,-շեշտեց նա: 

Այս համատեքստում անդրադառնալով  կառավարման համակարգի դեպքում քաոսային իրավիճակների առաջացման հնարավորությանը, Թովմասյանն ընդգծեց, որ այդ խնդիրները սահմանադրական բարեփոխումների առաջարկվող նախագծով կարգավորվել են: «Խոսքն այս դեպքում վարչապետին կոնստրուկտիվ անվստահություն հայտնելու մեխանիզմի մասին է, որի պարագայում դուք վարչապետին կարող եք հանել միայն նոր վարչապետ ընտրելու դեպքում: Սա հենց կայուն մեծամասնության ինստիտուտի ամրագրումն է, որով երաշխավորում ես, որ  որևէ քաղաքական ուժ` մեկ կուսակցություն կամ մի քանի կուսակցությունների կոալիցիա, կարող է ստանձնել այդ պատասխանատվությունը»,- եզրափակեց նա:

Արմավիրում գտնվող «այո» թիմի անդամ Արման Սաղաթելյանն էլ հակադարձելով  Հրանտ Բագրատյանի այն հայտարարությանը, որ աշխարհում ոչ մի երկրում չկա այն մոդելը, որն առաջարկվում է փոփոխությունների նախագծով, նկատեց` «չկա իրար նման երկու երկիր, ինչի  վառ ապացույցն այն է, որ բոլոր երկրներն ունեցել են վարչապետներ, իսկ պարոն Բագրատյան ոչ ոք չի ունեցել»:

Արման Սաղաթելյանը չհամաձայնեց նաև ՀՀ նախկին վարչապետի այն պնդման հետ, թե Սիմոն Վրացյանը պառլամենտական համակարգից հիասթափված է եղել: 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում