ՌԴ Թուրքիայի ագրեսիայի դեմ մի շարք տնտեսական միջոցառումներ կկիրառի

ՌԴ Թուրքիայի ագրեսիայի դեմ մի շարք տնտեսական միջոցառումներ կկիրառի

ՌԴ կառավարությանը հանձնարարված է տնտեսական և հումանիտար ոլորտների միջոցառումների համալիր համակարգ մշակել՝ ի պատասխան Թուրքիայի կողմից ցուցաբերված ագրեսիայի դրսևորմանը՝ Ռուսաստանին: Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

«Ես ցանկանում եմ խոսել տնտեսասական միջոցառումների մասին (Թուրքիայի դեմ ուղղված): Երեկ, Եկատերինբուրգում, մենք այս հարցը քննարկել ենք նախագահի հետ: Արդյունքում, կառավարությանը հանձնարարված է՝ ի պատասխան ագրեսիայի, մշակել տնտեսական և հումանիտար ոլորտների միջոցառումների համալիր համակարգ: Որոշումը կընդունվի 2006թ դեկտեմբերի 30-ին ընդունված հատուկ միջոցառումների իրականացման օրինագծի հիման վրա» ,- հայտարարել է Մեդվեդևը կառավարության հետ նիստի ժամանակ:

Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ին, Մեդվեդևը ավելացրել է նաև, որ ՌԴ իշխանությունների կողմից իրականացվող այս միջոցառումները Թուրքիայի դեմ, կազդեն մաքսային, ներդրումային և ֆինանսական ծրագրերի վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում