Պատերազմ է գնում, մենք ասում ենք պրեզիդենտի պոստը վերացնենք. Հրանտ Բագրատյան. Ուղիղ
Նմանատիպ
Երկիրը նորմալ կառավարելու համար գործող Սահմանադրությունը չի խանգարում: Իսկ փոխում են գործողը, որ երկարացնեն ՀՀԿ-ի կյանքը: Արմավիրի մարզի Արագած համայնքում հայտարարեց ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ հիշեցնելով, որ գործող Մայր օրենքի հեղինակը ինքը չէ, 2005-ի փոփոխությունների գործընթացը Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն է գլխավորել:
«Այդ մարդը հինգ, տասը տարին մեկ գալիս է, ասում է պետք է փոխենք, ես էլ ասում եմ դու փոխում ես, որ նախագահ դառնաս, ինչի ես րոպեն մեկ փոխում: Աշխարհը խառնվել է իրար, պատերազմ է գնում, թուրքերը կողքներս, Ադրբեջանն էս մի կողքներիս, մենք ասում ենք պրեզիդենտի պոստը վերացնենք»,-ասաց նա:
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը շտկեց՝ Գագիկ Հարությունյանը ղեկավարել է այն հանձնաժողովը, որը մշակել է 2003 թվականին չանցած նախագիծը:
«2012 թվականին պառլամենտ անցած վեց կուսակցություններից չորսն ասել է՝ խորհրդարանական հանրապետություն, 2013 թվականի ընտրության ժամանակ երկրորդ տեղը գրաված քաղաքական ուժը նույնպես ասել է՝ պառլամենտական հանրապետություն, հիմա իշխանություններին մեղադրում են, որ լսել են այլ քաղաքական ուժերի ասածնե՞րը»,– ասաց Հրայր Թովմասյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում