Մահացել է ոստիկանության գնդապետ Ս.Մխիթարյանը
Նմանատիպ
Այսօր 54 տարեկան հասակում կյանքից հեռացել է ոստիկանության գնդապետ Սերգեյ Վլադիմիրի Մխիթարյանը:
Ինչպես խոր վշտով տեղեկացնում են նրա ընկերները, Սերգեյ Մխիթարյանը եղել է բարձր մարդկային հատկանիշներով օժտված անձնավորություն: Իր անձնանվեր աշխատանքով պետության ստեղծման և կայացման գործում ձեռք է բերել բոլորի սերն ու հարգանքը. «Նա միշտ կմնա մեր սրտերում»:
Սերգեյ Վլադիմիրի Մխիթարյանը ծնվել է 1958 թ. ապրիլի 10-ին Երևան քաղաքում, ծառայողի ընտանիքում: 1975 թ. ավարտել է Երևանի Ադմիրալ Իսակովի անվան թիվ 132 միջնակարգ դպրոցը: 1980 թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետը: 2004. թ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
1980-1989թթ. աշխատել է Երևանի հաշվիչ մեքենանների ինստիտում, որպես ինժեներ:
1989 թ. դեկտեմբեր ամսից կամավոր մասնակցել է ՀՀ սահմանների պաշտպանությանը: 1991 թ. մայիս ամսին խորհրդային զորքերի կողմից «Օղակ» գործողության ժամանակ ձերբակալվել է և տեղափոխվել Շուշի քաղաքի բանտ:
Ազատվելուց հետո անցել է ծառայության ՀՀ ներքին գործերի նախարարության կազմում. Զբաղեցրել է ՆԳՆ Հատուկ նշանակության ջոկատի հրամանատարի, ՆԳՆ Երևան քաղաքի պետավտոտեսչության բաժնի պետի, ՆԳՆ պետավտոտեսչության վարչության պետի, Կոտայքի և Գեղարքունիքի ՆԳ մարզային վարչությունների պետի պաշոնները:
2000-2010 թթ. ծառայել է ՀՀ կառավարության առընթեր Արտակարգ Իրավիճակնների վարչության կազմում:Զբաղեցրել է Երևան քաղաքի վարչության պետի տեղակալի, օպերատիվ կառավարման վարչության պետի պաշտոնները:
Մարտական գործողությունների ժամանակ ցուցաբերած խիզախության համար, ինչպես նաև բարեխիղճ ծառայության համար պարգևատրվել է «Վազգեն Սարգսյան», «Գարեգին Նժդեհ», «Անդրանիկ Օզանյան», «Փառապանծ Մարտիկ» շքանշաններով, «Ոստիկանության զորքերի գերազանց ծառայության համար» առաջին աստիճանի կրծքանշանով, ինչպեսն նաև Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի արտակարգ իրավիճակների ծառայությունների պարգևներով:
Սերգեյ Մխիթարյանի զինվորական կոչումը գնդապետ է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում