Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարում տուժել է 8 մարդ. Նրանց առողջական վիճակը բավարար է
Նմանատիպ
Այսօր առավոտյան, ժամը 09.55-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 179-րդ կմ-ում (Գորայք գյուղի հատված) տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:
Պարզվել է, բախվել են «Մերսեդես» մակնիշի 10 ՏԼ 889 պետհամարանիշով (վարորդ’ 29-ամյա Ալիկ Գյոզալյան) և նույն մակնիշի 29 ՕՍ 208 պետհամարանիշով (վարորդ’ 30-ամյա Կարեն Սահակյան) ավտոմեքենաները, ինչից, մինչ հրշեջ֊փրկարարների դեպքի վայր հասնելը, մեքենաների ուղևորներ 29-ամյա Ալիկ Ղուկասյանը, 27-ամյա Արմինե Ղուկասյանը, 5-ամյա Մայիս Ղուկասյանը, 3-ամյա Արման Ղուկասյանը, 50-ամյա Կարինե Սահակյանը, 53-ամյա Էդիկ Սահակյանը, 61-ամյա Գալինա Սահակյանը և 19-ամյա Հասմիկ Դանիելյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Գորիս և Սիսիան քաղաքների հիվանդանոցներ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում