«Հայկական ժամանակ». Հովիկ Աբրահամյանը ստիպվա՞ծ է եղել արձակուրդ գնալ
Նմանատիպ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօրվանից մեկնում է մեկշաբաթյա արձակուրդ, որը մտադիր է անցկացնել արտերկրում։ Այս ուշագրավ տեղեկատվությունը երեկ տեղադրվեց խորհրդարանի պաշտոնական կայքում։
Թե հատկապես որ երկրում Է իր հանգիստն անցկացնելու Աբրահամյանը, չի նշվում։ Հայտնի է միայն, որ նրա արձակուրդը տևելու է մինչև նոյեմբերի 21-ը։ Երեկվանից սկսվել է նաև Սերժ Սարգսյանի արձակուրդը, որը նույնպես անցնելու է արտերկրում և տևելու մինչև նոյեմբերի 20-21-ը։ ԱԺ նախագահի մեկնումը, ի դեպ, շատ անակնկալ է, չնախատեսված և անտրամաբանական։ Հանգստի կարիք ունեցող ԱԺ նախագահը կարող էր սպասել գոնե ընթացիկ քառօրյայի ավարտին։ Չի բացառվում, որ Հովիկ Աբրահամյանը ստիպված է եղել արձակուրդ գնալ։ Այլ խոսքով՝ արտերկրում գտնվող Սերժ Սարգսյանն է նրան շտապ կանչել, և ԱԺ նախագահին այլ բան չի մնացել, քան քառօրյայի հենց կեսից մեկնել։ Թե ինչու պետք է Սարգսյանն Աբրահամյանին կանչեր, հայտնի չէ, ուշագրավ է, սակայն, որ նրանք միասին են վերադառնալու Հայաստան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում