«Հայկական ժամանակ». «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի գովազդային ցուցանակները ապամոնտաժվել են
14/11/2012 10:10
Նմանատիպ
«Երեկ տեղեկություն ստացանք, որ մի քանի օր սաաջ Երևանի քաղաքապետարանն ապամոնտաժել է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամո) պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի գովազդային ցուցանակները։ Ըստ մեր տեղեկության, ընկերությունը չի վճարել մի քանի ամսվա տեղական տուրքի գումարը, ինչի պատճառով նաև տուգանվել է քաղաքապետարանի կողմից։ Սրա վերաբերյալ մանրամասներ ստանալու նպատակով մեր հարցմանը Երևանի քսւղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչությունից պատասխանեցին. «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 15/5 հասցեում գտնվող «Երևան-Սիթի» սուպերմարկետի տարածքում «Ալեքս-Գրիգ» ՍՊԸ-ի կողմից տեղադրված գովազդները ապամոնտաժվել են արտաքին գովազդի տեղադրման թույլտվության ժամկետի ավարտի պատճառով»»,– գրում է թերթը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում