Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լատվիայի ԱԳ նախարարը

Նոյեմբերի 14-16-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան կայցելի Լատվիայի Հանրապետության ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից:

Այցի ընթացքում Լատվիայի Հանրապետության ԱԳ նախարարին կընդունեն վարչապետ Տիգրան Սարգսյանը և ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Տեղի կունենան Հայաստանի և Լատվիայի արտգործնախարարների բանակցությունները և համատեղ մամուլի ասուլիսը: Լատվիայի արտգործնախարարն ելույթ կունենա նաև ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցում:

Այցի շրջանակներում Էդգարս Ռինկևիչսը կայցելի նաև Ծիծեռնակաբերդ, ուր ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում