Սբ. Էջմիածնում լույս է տեսել նոր հրատարակություն՝ նվիրված ՀԱԵ սուրբ պատարագի խորհրդին
14/11/2012 11:53
Նմանատիպ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ լույս է ընծայել «Խորհուրդ Սրբոյ Պատարագի Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցւոյ» գործը’ աշխատասիրությամբ Տ. Տիրատուր քահանա Սարդարյանի (Գերմանիայի հայոց թեմ) և պրոֆ. դոկտ. Գաբրիելա Վինկլերի (Թյուբինգենի համալսարան):
Աշխատությունը Ս. Պատարագի հայերեն (գրաբար) տեքստի հանդիպադիր թարգմանությունն է գերմաներեն լեզվի: Գրքի սկզբում զետեղված ընդարձակ առաջաբանում անդրադարձ է կատարվում Հայոց Պատարագի մասերին, բացատրվում ինչպես ընդհանուր հատվածների, այնպես էլ առանձին արտահայտությունների իմաստը:
Աշխատությունը նախատեսված է թե՛ ծիսական օգտագործման և թե՛ Ս. Պատարագի ուսումնասիրության համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում